Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ներկայացրել է 2018թ.-ի զեկույցը համացանցային ազատության վերաբերյալ: Հայաստանը դասվել է «ազատ» երկրների շարքին:
Անցած տարվա ամփոփիչ տվյալներով՝ Հայաստանը Գամբիայից հետո ամենամեծ առաջընթացը գրանցած երկիրն է, որը նախորդ տարվա 45-ի փոխարեն 27 միավորով «մասամբ ազատից» դարձել է «ազատ»:
Երկրները դասակարգվել են «ազատ», «մասամբ ազատ» և «ոչ ազատ» կատեգորիաներում, և յուրաքանչյուր երկրին տրված է միավոր. որքան ցածր է ընդհանուր միավորը, այնքան բարձր է տվյալ երկրի ազատության ցուցիչը: Միավորների հաշվարկի համար հաշվի են առնվել քաղաքական իրավունքները և քաղաքացիական ազատությունները:
Ինչպես նշվում է զեկույցում՝ Հայաստանի դիրքերի բարելավումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ապրիլին տեղի ունեցած «թավշյա հեղափոխության» ժամանակ երկրում քաղաքական փոփոխություններ իրականացնելու նպատակով քաղաքացիները հաջողությամբ օգտագործել են սոցցանցերը, համացանցային հարթակներն ու ուղիղ եթերի ծառայությունները:
Նշենք նաև, որ մինչ 2017-ը, օրինակ՝ 2016-ին, Հայաստանը նույնպես դավում էր «ազատ» երկրների շարքին: