Փետրվարի 13-14-ին Բրյուսելում կանցկացվի ՆԱՏՕ-ի անդամ 29 պետությունների պաշտպանության նախարարների հանդիպումը: Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այսօր` հունվարի 18-ին հայտնել Է Հյուսիսատլանտյան դաշինքի մամուլի ծառայությունը:
«Հյուսիսատլանտյան խորհրդի՝ պաշտպանության նախարարների մակարդակով հանդիպումը 2019 թվականի փետրվարի 13-14-ին տեղի կունենա ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգի նախագահությամբ: Հանդիպման օրակարգը կհրապարակվի ավելի ուշ»,- հայտնել Է դաշինքի մամուլի ծառայությունը:
Այս հանդիպումը կրում Է պլանային բնույթ և առաջինը կդառնա 2019 թվականին, երբ դաշինքը նշելու Է իր 70-ամյակը: