Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն աշխատանքային այցով Կահիրեից Մոսկվա է մեկնել, մասնակցելու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի այս տարվա առաջին նիստին։
Նիստի ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում՝ ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն ծրագրերի և առևտրատնտեսական ոլորտում համագործակցության զարգացման մասին։ Քննարկվել է ԵԱՏՄ օրակարգը, երրորդ երկրների հետ բանակցությունները, հաստատվել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի առաջիկա նիստի օրակարգը։