Հռոմի Կաթոլիկ եկեղեցու հովվապետը սկսել է Աղոթքների շաբաթը րքիստոնեական միասնության համար։ Հռոմի պապը գլխավորել է երեկոյան ժամերգությունը Սուրբ Պողոսի մայր տաճարում, որով էլ տրվել է նախաձեռնության մեկնարկը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Երբ հասարակությունն այլևս հիմնված չէ համերաշխության և ընդհանուր բարիքի սկզբունքի վրա, մենք տեսնում ենք երկնաքերերի, շքեղ հյուրանոցների, հսկայական առևտրային կենտրոնների՝ հարստության խորհրդանիշների կողքին հոգևոր աղքատության մեջ ապրող մարդկանց։ Բայց եթե հարստությունն ընդհանուր չէ, հասարակությունը պառակտված է։ Համերաշխությունը և ընդհանուր պատասխանատվությունը պետք է օրենք լինեն, որոնց վրա է հաստատվում քրիստոնեական ընտանիքը»,- հովվապետի խոսքերը մեջբերում է գործակալությունը։
«Սկսվում է Աղոթքների շաբաթը քրիստոնեական միասնության համար, մենք բոլորս պետք է աղոթենք Աստծուն՝ տալու մեզ այդ մեծ շնորհը»,- Թվիթերում գրել է Ֆրանցիսկոս պապը։