ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն իր ելույթի ժամանակ ամերիկյան կառավարության աշխատանքը վերականգնելու պլան է ներկայացրել, հայտնում է Reuters-ը:
Գործակալության տվյալներով՝ խոստացել է երկարացնել միգրանտների մի շարք կատեգորիաների կարգավիճակն ԱՄՆ-ում Մեքսիկայի հետ սահմանին պատի շինարարության համար միջոցների դիմաց:
Թրամփը վստահ է, որ պատը կպաշտպանի ԱՄՆ անօրինական միգրանտներից և թմրանյութերից:
Բացի այդ, Թրամփն առաջարկել է դեմոկրատների հետ պարբերաբար հանդիպումներ անցկացնել միգրացիայի խնդիրների համար լուծում գտնելու նպատակով: