ԱՄՆ ներկայացուցիչները սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ուժերին (YPG) Մանբիջում ժամանակակից զենք են փոխանցել, հաղորդում է Yeni Akit-ը՝ հղում անելով աղբյուրներին:
Պարբերականի տվյալներով՝ խոսքը ժամանակակից Javelin և TOW հակատանկային հրթիռային համալիրների մասին է: Նշվում է, որ Թուրքիայի հատուկ ստորաբաժանումը զբաղված է այդ համալիրի որոնումներով: Այդ պատճառով Թուրքիան հետաձգում է Մանբիջում իր ռազմական գործողությունը:
Հիշեցնենք, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիային սպառնացել է տնտեսական միջոցառումներով, եթե Անկարան որոշի հարձակվել սիրիացի քրդերի վրա: Այս մասին նա ասել է Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման մեկնարկի մասին հայտարարությունից հետո: