Մեքսիկայում խողովակաշարի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 76-ի
Մեքսիկայում խողովակաշարի պայթյունի հետևանքով զոհերի թիվ հասել է 76-ի, հայտնում է Universal պարբերականը՝ մեքսիկական Իդալգո նահանգի կառավարությանը հղումով:
Ուժգին պայթյուն և հրդեհ է տեղի ունեցել հունվարի 18-ի երեկոյան Մեքսիկայի Իդալգո նահանգում Տուսպան-Տուլա խոշոր խողովակաշարի շրջանում, երբ հայրուրավոր մարդիկ վառելիք էին գողանում: Մեքսիկայի պետական Pemex նավթային ընկերությունը պաշտոնապես հայտարարել է, որ խողովակաշարի պայթյունը անօրինական կտրման հետևանքով էր տեղի ունեցել: Պայթյունը տեղի է ունեցել, երբ մարդիկ տարաներով մոտեցել էին արտահոսքի կամ միտումնավոր կտրման վայրին և լցնում էին դրանք: