Ֆրանսիայի իշխանությունները Ճապոնիայից պահանջել են միավորել Renault-ը և Nissan-ը մեկ միասնական ընկերության մեջ, հաղորդում է Nikkei-ն:
Պարբերականի տվյալներով՝ Ֆրանսիայի ներկայացուցիչները մտադիր են Nissan-ի տնօրենների խորհրդի նոր նախագահ գտնել՝ կալանավորված Կառլոս Գոնի փոխարեն :
Նշվում է, որ Renault-ը ընկերությունների միջև բարդացած հարաբերությունների ֆոնին հանդես է գալիս Nissan-ի հետ միաձուլման օգտին: Սակայն Nissan-ի ներկայիս ղեկավարությունը դեմ է ֆրանսիական կոնցեռնի հետ միավորմանը: