Ճապոնիայում 113 տարեկանում մահացել է մոլորակի ամենատարեց տղամարդը՝ Մասաձո Նոնական: Ինչպես տեղեկացնում է Kyodo գործակալությունը, նա կյանքից հեռացել է հունվարի 20-ի առավոտյան Ճապոնիայի հյուսիսում գտնվող Ասերո ավանի իր տանը:
1905 թվականի հուլիսի 25-ին ծնված Նոնական Գինեսի ռեկորդների գրքի կողմից մոլորակի ամենատարեց տղամարդ էր ճանաչվել 2018 թվականի ապրիլին: