Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 21-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, իսկ մնացածի համար՝ դժվարանցանելի:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների, Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է թեթև մարդատար ավտոմեքենաների համար: