Չինաստանը 2018-ին պահպանել է երկրորդ տնտեսության վարկանիշն աշխարհում
2018թ.-ի ամփոփիչ տվյալներով Չինաստանը պահպանել է համաշխարհային տնտեսության՝ մեծությամբ երկրորդի վարկանիշը: Այդ մասին հայտնել է Չինաստանի Վիճակագրության պետական վարչության ղեկավար Նին Ցզինչեն, փոխանցում է ՐԻԱ Նովոստի գործակալությունը:
"2018թ.-ին Չինաստանն իր ՀՆԱ մեծացրել է 90 տրլն յուանով, ինչը մոտ 8 տրլն-ով ավել է 2017թ.-ի արդյունքներից: Ընդհանուր առմամբ Չինաստանի տնտեսության ծավալը կազմել է 13,6 տրլն դոլար", - ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ցզինչեն:
Ներկայացված տվյալների համաձայն` Չինաստանի ՀՆԱ 2018թ.-ին կազմել է 6,6%, ինչը 1990թ.-ից սկսած վատագույն ցուցանիշն է, սակայն համապատասխանել է իշխանությունների կանխատեսումներին: