Ուկրաինայի մայրաքաղաքում «Հայկական մշակույթի շաբաթի» շրջանակներում անցկացվում են Սերգեյ Փարաջանովի 95-ամյակին, Սիլվա Կապուտիկյանի 100-ամյակին և Կոմիտասի 150-ամյակին նվիրված միջոցառումներ, հաղորդում է AnalitikaUA.net-ը:
Նշվում է, որ հունվարի 19-ից 25-ը Կիևում կազմակերպվում են թեմատիկ միջոցառումներ, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացնում մշակույթի, կերպարվեստի, երաժշտության, կինոյի և պոեզիայի սիրահարների շրջանում: