Նախագահ Արմեն Սարգսյանն անհատապես նախնական հրավեր է ունեցել՝ մասնակցելու շվեյցարական Դավոսում անցկացվելիք Համաշխարհային տնտեսական ֆորումին: Այս մասին NEWS.am գործակալությանը հայտնել է նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը։
«Արմեն Սարգսյանը տարբեր տարիների բազմիցս մասնակցել է այդ ֆորումին, եղել ֆորումի Էներգետիկ անվտանգության գլոբալ խորհրդի նախագահ: Միջազգային տնտեսական հայտնի Capital Finance International ամսագրի 2018-2019թթ. ձմեռային համարում, որը նվիրված է Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումին և տարածվելու է ֆորումի մասնակիցներին, տպագրված է նաև նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը:
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 22-25-ը Դավոսում մասնակցելու է միջազգային տնտեսական համաժողովին: