Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն դիտարկում է Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու հնարավորությունը՝ Շիկոտան և Հաբոմայի կղզիները Ճապոնիային հանձնելու պայմանով, հաղորդում է Kyodo-ն` կառավարության աղբյուրներին հղումով:
Գործակալության տվյալներով՝ Աբեի վարչակազմում վստահ են, որ Իտուրուպ և Կունաշիր կղզիները Ճապոնիային հանձնելը քիչ հավանական է, և Մոսկվայի հետ բանակցությունները փակուղի կտանի:
Աբեի ծրագրի համաձայն՝ Շիկոտանը և Հաբոմային պետք է Ճապոնիային հանձնվեն դե-ֆակտո:
Հունվարի 14-ին Ռուսաստանի և Ճապոնիայի ԱԳ նախարարները տվեցին երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների մեկնարկը:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո այդպես էլ չկնքված խաղաղության պայմանագիրը ռուս-ճապոնական հարաբերությունների գլխավոր խնդիրներից է: