Մարդու իրավունքների հարցերի խորհրդի անդամ և լրագրող Եկատերինա Վինոկուրովան այցելել է Հայաստան և ապշել։ Ինչպես գրում է Online812 պարբերականը` կինը նշել է, որ երկիրն այնքան գեղեցիկ է, որ թվում է, թե այն պատճենվել է բացիկից: Նրան հիացրել են լեռները, հնագույն վանքերը և հին շենքերը: Վինոկուրովան նկատել է նաև մարդկանց ներքին գեղեցկությունը: Նա նշել է, որ Հայաստանն իրավացի կովկասյան հպարտության երկիր է:
«Ճիշտ հպարտությունը մյուսներին նկատողություն անելը չէ։ Դա քեզանից սկսելն է։ Նույնիսկ ինքնաթիռի վայրէջքի ժամանակ տարեցներին, ընտանիքներին թողնում են առաջ անցնել, իսկ հետո սկսվում է անհավանական քաղաքավարությունը։ Անհավանական կրթվածությունը, այդպես ուղղակի չի լինում։ Ես իսկապես աշխարհի ոչ մի երկրում չեմ տեսել կենցաղային մշակույթի նման բարձր մակարդակ: Հայաստանը` որպես քրիստոնեական երկիր, ինձ ավելի հոգեհարազատ է, քան որոշ մռայլ շրջանները», – նշել է Վինոկուրովան։
Նա նաև հայտնել է, որ շատ ուրախ է մկրտության գիշերը հին եկեղեցիներից մեկում անցկացնելու համար: