Իտալիայի փոխվարչապետ և տնտեսական զարգացման, աշխատանքի և սոցիալական քաղաքականության հարցերով նախարար Լուիջի դի Մայոն առաջարկել է պատժամիջոցներ սահմանել Ֆրանսիայի դեմ՝ Աֆրիկայի գաղութացման համար, հաղորդում է ANSA-ն:
Նրա խոսքով՝ ԵՄ-ն պետք է սկսի պատժամիջոցներ սահմանել այն երկրների դեմ, որոնք չեն հեռանում Աֆրիկայից:
Նա նաև հավելել է, որ Ֆրանսիան շահագործում է տասնյակ աֆրիկյան երկրների՝ «դրանցում իր դրամը հատելով»: