Իսրայելը Սիրիայում հարվածներ է հասցրել իրանական օբյեկտներին. կան զոհեր
Իսրայելի պաշտպանության բանակն ավիահարվածներ է հասցրել Սիրիայում Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի էլիտար ստորաբաժանման` «ալ-Քուդսի» դիրքերին, հայտնում է BBC-ն:
Իսրայելի զինվորականները մանրամասներ չեն ներկայացրել, սակայն հայտնի է, որ հունվարի 20-ի լույս 21-ի գիշերը Դամասկոսի մերձակայքում իսրայելական հրթիռներն ոչնչացրել է Իրանին և Իրանի կողմից աջակցվող «Հզբոլլահ»-ին պատկանող զենքի պահեստներն և ռազմական օբյեկտները:
Հաղորդվում է, որ Իսրայելի այս հարձակումը դարձել է նախօրեին Սիրիայի տարածքից Գոլանի բարձունքների հրթիռակոծման պատասխանը: