Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանն իր հավատարմագրերն է հանձնել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին:
Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս»-ը` հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ Հայաստանը Մինսկի համար եղել ու շարունակում է մնալ հուսալի գործընկեր:
«Հայաստանը Մինսկի համար եղել ու շարունակում է մնալ հուսալի գործընկեր, որի հետ մեզ կապում է բազմակողմանի համագործակցությունը, այդ թվում՝ հիմնական միություններում՝ Եվրասիական տնտեսական միությունում ու ՀԱՊԿ-ում»,- հայտարարել Լուկաշենկոն` հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ:
Բելառուսի նախագահը հավելել է, որ Մինսկը մտադիր է ընդլայնել հայ-բելառուսական հարաբերությունների առևտրատնտեսական բաղադրիչը, ինչպես նաև պատրաստակամ է մասնակցել հայ եղբայրներին ու ընկերներին հետաքրքրող ցանկացած նախագծի, այդ թվում` ՀՀ տարածքում: