Լիլիան Մորսի Պասկիեն վերընտրվել է ԵԽԽՎ նախագահի պաշտոնում: Ձմեռային նստաշրջանի բացմանն այս մասին հայտնել է ասամբլեայի փոխնախագահ Ռոջեր Գեյլը:
Նշենք, որ ԵԽԽՎ Ձմեռային նստաշրջանը կտևի մինչև հունվարի 25-ը և այդ ընթացքում պատգամավորները մտադիր են հարցերի լայն շրջանակ քննարկել՝ օբյեկտիվության խնդրից և լրատվամիջոցների ազատությունից մինչև մարդու իրավունքների պաշպանություն՝ իրավագիտության, անվտանգության և համացանցի համատեքստում: