Թուրքիայում մարտի 31-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության նախապատրաստական աշխատանքների և իրենց թեկնածուին որոշելու համար Սամսունում գտնվող Ռեջեփ Թայիփ էրդողանին երիտասարդ բժիշկն անսովոր մի խնդրանքով է դիմել։
Ինչպես հայտնում է Ermenihaber-ը` բժիշկը խնդրել է Էրդողանին, որպեսզի իր հավանած աղջկա հորից խնդրի նրա ձեռքը։ Էրդողանը չի մերժել խնդրանքը և, տեսախցիկների առջև զանգահարելով աղջկա հորը, բարեխոսել է երիտասարդ բժշկի համար։
Աղջկա հայրը տվել է իր համաձայնությունը, Էրդողանն էլ հորդորել է, որ արագ ընթացք տան զույգերի միավորմանը՝ խոստանալով, որ ներկա կլինի հարսանիքին։
Տեսանյութում երևում է, թե երիտասարդ բժիշկն ինչպես է Էրդողանի կողքը կանգնած նրա խոսելու ընթացքում հուզմունքով հետևում, իսկ վերջում Էրդողանի ձեռքը համբուրելով շնորհակալություն հայտնում նրան։