Եվրոպական Միությունն ընդլայնել Է Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցները՝ սև ցուցակին հավելելով ևս 11 ֆիզիկական անձանց և 5 ընկերությունների: Այդ մասին նշված Է ԵՄ խորհրդի հայտարարության մեջ, որը տարածվել Է այսօր` հունվարի 21-ին Բրյուսելում Միության 28 անդամ երկրների արտաքին գործերի նախարարների նիստի արդյունքներով:
«Խորհուրդը 11 հայտնի գործարարների և 5 կազմակերպություն ավելացրեց նրանց ցուցակում, որոնց վրա տարածվում են սիրիական ռեժիմի և նրա կողմնակիցների նկատմամբ սահմանված պատժամիջոցները»,- ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, նշվում Է փաստաթղթում:
Հայտարարությունում ասվում է, որ «այդ գործարարները և կազմակերպությունները մասնակցում են Էլիտար անշարժ գույքի զարգացմանը և ռեժիմի կողմից պաշտպանվող այլ նախագծերի: Այդպիսով՝ նրանք աջակցում են ռեժիմին և/կամ օգուտ են ստանում սիրիական ռեժիմից»:
Ինչպես պարզաբանում Է ԵՄ խորհուրդը, Սիրիային վերաբերող սև ցուցակում ներառված են 270 մարդ, 72 կազմակերպություն, որոնց վրա տարածվում են ԵՄ երկրներ ուղևորությունների արգելքը և ԵՄ-ում ակտիվների սառեցումը՝ դրանց առկայության դեպքում: