Թուրքիան թույլ չի տա Սիրիայում բուֆերային գոտի ստեղծել, եթե այն պետք է «ճահճի» վերածվի, ինչպես հյուսիսային Իրաքում։ Այդ մասին հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հայտնում է News.am-ը՝ հղում անելով Reuters-ին։
Նրա խոսքերով, Թուրքիան կաշխատի բոլոր նրանց հետ, ով պատրաստ է նրան նյութատեխնիկական աջակցություն ցուցաբերել բուֆերային գոտու ստեղծման համար, սակայն հավելել է, թե Թուրքիան Սիրիայում քայլեր կձեռնարկի, եթե Անկարային տված խոստումները չկատարվեն։