Չինաստանում պաշտոնապես հաստատել են փոփոխված ԴՆԹ-ով երեխաների ծնվելու մասին լուրերը, փորձերն իրականացրել է գիտնական Խե Ցզյանկույը:
Ինչպես հաղորդում է South China Morning Post-ը, իրավապահ մարմինները շարունակում են ուսումնասիրել գիտնականի աշխատանքները, նման փորձերն արգելված են երկրի օրենսդրությամբ:
Նշվում է, որ Ցզյանկույի փորձի արդյունքում ծնվել են գենամոդիֆիկացված զույգ աղջիկներ՝ Լուլուն և Նանան, ևս մեկ կին հղի է. նա ևս խմբագրված ԴՆԹ-ով պտուղ է կրում:
Հիշեցնենք, Ցզյանկույը 2018 թվականի նոյեմբերին հայտարարել էր գենամոդիֆիկացված երեխաների ծննդյան մասին, որոնց ԴՆԹ-ն ձևափոխել է ՄԻԱՎ-ի նկատմամբ դիմացկուն դարձնելու համար: