Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ, չնայած երկրի բնակչության դժգոհությանն ու բողոքներին, շարունակելու է ավելի վաղ սկսած իր բարեփոխումները, հայտնում է Интерфакс-ը:
«Ճգնաժամի կարգավորում վերջին 18 ամսվա ընթացքում մեր արածներից հրաժարվելը չէ»,- ասել է Մակրոնը Վերսալում կայացած ընթրիքի ժամանակ, որը նրա կողմից կազմակերպվել էր Microsoft, Snapchat, JPMorgan Chase & Co ընկերությունների ղեկավարության ներկայացուցիչների համար:
Մակրոնը զուգահեռ է անցկացրել ավելի քանի 200 տարի առաջ գլխատված Լյուդովիկոս 16-րդ թագավորի հետ: «Նա իր կայնքն այդ կերպ ավարտեց հենց այն պատճառով, որ հրաժարվեց բարեփոխումների անցկացումից»,- նշել է նախագահը:
Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ, իր կարծիքով, «դեղին բաճկոնների» ելույթները մաս են դարձել միջին դասի անհանգստության դրսևորումների կապված գլոբալացման հետ, որը Մեծ Բրիտանիայում բերեց Brexit-ի, ինչպես նաև պոպուլիստական կուսակցությունների հեղինակության աճի Գերմանիայում և Իտալիայում: