Գերմանացիների 73 տոկոսն աջակցում է «Հյուսիսային հոսք-2» գազամուղի կառուցմանը: Ինչպես հունվարի 21-ին հայտնել է Neue Presse թերթը, այդ մասին վկայում են Forsa սոցիոլոգիական ծառայության կողմից անցկացված հարցման արդյունքները, հայտնում է RT-ն:
Թեև ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վստահ Է, որ «Հյուսիսային հոսք-2» գազամուղը, որն անցկացվում Է Բալթիկ ծովի հատակով, Գերմանիային կախման մեջ կդնի Ռուսաստանից, գերմանացիները նման երկյուղ չունեն:
Հրատարակության տվյալներով՝ գերմանացիների 73 տոկոսը հայտնել է, որ նախագիծը ճիշտ որոշում է, իսկ 67 տոկոսը կարծում է, որ այն անվտանգ է: Գերմանիայի բնակիչների միայն 16 տոկոսն է կարծում, որ «նախագծից արժե հրաժարվել»:
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, Գերմանիայի հասարակության մեջ աջակցություն չեն գտել նաև Գերմանիայում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Գրենելի կողմից հնչեցված սպառնալիքները գերմանական այն ընկերությունների դեմ պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ, որոնք մասնակցում են գազամուղի շիանարարությանը:
Հարցման մասնակիցների 77 տոկոսն այդ սպառնալիքները համարում է ճնշում, հարցվածների 91 տոկոսը դրանք որակել է՝ «անտեղի ու անվայել»: