Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ երկրի իշխանությունները պայմանավորվել են «Գազպրոմի» հետ՝ գազի ներքին սակագինը պահպանելու շուրջ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
««Գազպրոմը» գազը վաճառում է ոչ թե Հայաստանին, այլ «Գազպրոմ Արմենիային», հետևաբար` մեր դերը միջնորդավորված է: Բայց մենք պայմանավորվել ենք «Գազպրոմ Արմենիայի» հետ, որ երկրի ներսում գազի գինը չի փոխվի»»,- Դավոսի տնտեսական ֆորումի կուլիսներում ասել է Փաշինյանը: