Առայժմ դրված չէ Ադրբեջանի ՀԱՊԿ-ին անդամակցելու կամ կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ստանալու մասին հարցը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Այդ հարցը դեռևս քննարկման փուլում չէ»,- ասել է Ալիևը Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում: