Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծրագրում է ոչ պաշտոնական հանդիպում ունենալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ շվեյցարական Դավոսում, փոխանցում է ռուսական РИА Новости գործակալությունը՝ վկայակոչելով հենց Փաշինյանի հայտարարությունը:
«Այո, դա ոչ պաշտոնական հանդիպում է», -լրատվամիջոցին ասել է Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք այսօր կկայանա երկու երկրների ղեկավարների հանդիպում Դավոսում, փոխանցում է «Այսօր»-ը: