Նիկոլ Փաշինյանը ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Իլհամ Ալիևի հետ

22:24     22 հունվարի, 2019

Դավոսում ոչ պաշտոնական հանդիպում ունեցա Իլհամ Ալիևի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Դավոսում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մտքեր փոխանակեցինք բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի և հետագա քննարկումների մասին:

Հանդիպումը տևեց մոտ ժամուկես»,- գրել է Փաշինյանը:


© armedia.am