Արժույթի միջազգային հիմնադրամը նվազեցրել է գլոբալ աճի կանխատեսումները, իսկ ամբողջ աշխարհում ընկերությունների ղեկավարների հարցումը ցույց է տվել գործարար շրջանակների առաջնորդների միջև ուժգնացող հոռետեսությունն` առևտրային լարվածության և անորոշությունների ֆոնին, որով բնութագրվում է Դավոսում մեկնարկած Համաշխարհային տնտեսական համաժողովում ստեղծված իրավիճակը, հաղորդում է Reuters-ը:
Շվեյցարական Դավոս քաղաքում համաժողովի մեկնարկի նախօրեին հրապարակված ԱՄՀ-ի նոր կանխատեսումներն ընդգծեցին այն խնդիրները, որոնք ծառացել են այն պաշտոնյաների դեմ, որոնք բախվել են արդեն ծագած և պոտենցիալ ճգնաժամերի՝ սկսած ԱՄՆ-Չինաստան առևտրական պատերազմից, մինչև Brexit։
Համաշխարհային տնտեսության վիճակի վերաբերյալ World Economic Outlook զեկույցում ԱՄՀ-ն նշում է, որ 2019թ․-ին համաշխարհային տնտեսության աճը կկազմի 3,5 տոկոս և 2020թ․-ին` 3,6 տոկոս, ինչը 0,2 և 0,1 տոկոսային կետով ցածր է, քան հոկտեմբերի կանխատեսումը: