ԱՄՆ Կոնգերսիբ Ներկայացուցիչների պալատն օրինագիծ է ընդունել, որն արգելում է նախագահ Թրամփին պետական միջոցներն օգտագործել Հյուսիսատլանտյան դաշինքից դուրս գալու համար, փոխանցում է Reuters.
Օրինագծին աջակցել է և´Հանրապետական, և´ Դեմոկրատական կուսակցությունը: Կողմ է քվեարկել 357 կոնգրեսական, դեմ՝ 22:
Կոնգրեսը պաշտոնապես չի կարող արգելել Թրամփին դուրս գալ դաշիքնից, սակայն կարող է արգելափակել այդ նպատակի ֆինանսավորումը: Օրինագիծը ՆԱՏՕ-ի անդամներին կոչ է անում պաշտպանության համար ծախսել ՀՆԱ խոստացած 2 տոկոսը:
Փաստաթուղթն օրենք դառնալու համար պետք է քվեարկության դրվի Սենատում, այնուհետև ստանա նախագահի ստորագրությունը: Թրամփը կարող է վետո կիրառել, սակայն եթե Կոնգրեսին հաջողվի անհրաժեշտ քանակով ձայն հավաքել կարող է շրջանցել նախագահի վետոն:
Ավելի վաղ Թրամփը բազմիցս հայտարարել էր դաշինքը լքելու մտադրության մասին: