Սիրիան սպառնացել է հարվածել Թել-Ավիվի օդանավակայանին

11:12     23 հունվարի, 2019

Դամասկոսում խոստացել են համարժեք պատասխանել Իսրայելի կողմից Սիրիային հասցված հարվածներին, հայտնում է РИА Новости-ն:

«Կա´մ ժամանակն է, որ Անվտանգության խորհուրդը միջոցներ ձեռնարկի…, կա´մ Սիրիային պետք է հրավիրել նրանց ուշադրությունը, ովքեր այս աշխարհում պատերազմներ են հրահրում` իրականացնելով պաշտպանվելու իր օրինական իրավունքը, և համարժեք պատասխան տալ Դամասկոսի միջազգային օդանավակայանի վրա իսրայելական հարձակմանը` հարվածելով Թել-Ավիվի օդանավակայանին», - ասել է ՄԱԿ-ում Արաբական Հանրապետության մշտական ներկայացուցիչ Բաշար ալ-Ջաֆարին:

Սիրիայի ԱԳՆ-ն պարբերաբար նամակներ է հղում ՄԱԿ գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդին` պահանջելով դատապարտել իսրայելական ավիահարվածները և միջոցներ ձեռնարկել դրանք դադարեցնելու համար:


© armedia.am