ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծրագրերում դեռ չկա հանդիպում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Որքան ես եմ տեղեկացված, չի նախատեսվում: Գիտեք, որ նրանք շատ հաճախ շփվում են հեռախոսով և շատ հաճախ հանդիպումներ անցկացնում ուրբաթ բավականին հագեցած օր է նախագահի մոտ: Տեղյակ չեմ՝ արդյոք փոփոխություններ կլինեն, սակայն դեռ որևէ համաձայնություն չկա», - ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը մտադիր է հունվարի 25-ին այցելել Մոսկվայում գտնվող ԵՏՀ-ի գլխավոր գրասենյակ, որտեղ ելույթ կունենա՝ ԵԱՏՄ-ում նախագահությունը ստանձնելու առիթով: