«Բեքստոպի» (Brexit-ի անցումային շրջանն սկսվելուց հետո Եվրամիության Մաքսային միության և Եվրոպայի միասնական շուկայի կազմում Հյուսիսային Իռլանդիայի մնալու ռեժիմի) վերաբերյալ դրույթի գործողության սահմանափակման գաղափարը ոչ մի իմաստ չունի, քանի որ չի բացառում ռիսկերը դրա գործողության ժամանակամիջոցը լրանալուց հետո: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այսօր` հունվարի 23-ին, ֆրանսիական Le Monde թերթում հրապարակված հարցազրույցում նման կարծիք Է հայտնել Brexit-ի գծով ԵՄ գլխավոր բանագնաց Միշել Բարնիեն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ լեհական կողմն առաջարկել Էր «բեքստոպը» Լոնդոնի հետ համաձայնությամբ սահմանափակել հինգ տարով: Այս առաջարկը քննադատության Է արժանացել Իռլանդիայի և Գերմանիայի կողմից:
«Բեքստոպի» դրույթը դարձել Է այն հիմնական պատճառներից մեկը, որով Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատն անցյալ շաբաթ դեմ քվեարկեց Բրյուսելի հետ գործարքը, որը համաձայնցեվել էր Թերեզա Մեյի գլխավորած կառավարության կողմից: Խորհրդարանականներից շատերը, այդ թվում՝ կառավարող Պահպանողական կուսակցությունից, կարծում են, որ այդ կետը Միացյալ Թագավորությանը կախման մեջ կդնի Եվրամիությունից եւ Մեծ Բրիտանիային թույլ չի տա իսկապես դուրս գալ ԵՄ-ի կազմից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: