«Գազպրոմ» ընկերությունն Ադրբեջանում ներկայացուցչություն է բացել: «Բաքվում «Գազպրոմ» ընկերության ներկայացուցչությունը 2018 թվականի դեկտեմբերի 12-ին գրանցվել է Ադրբեջանի հարկային նախարարության կողմից», - «Интерфакс-Азербайджан»-ին հայտնել են հարկային նախարարությունից:
Ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Ռուսաստանի քաղաքացի Մաքսութ Անդերժանովն է:
Նշենք, որ ավելի վաղ «Գազպրոմի» տնօրենների խորհուրդը 2017 թվականի հոկտեմբերին հավանություն էր տվել Ադրբեջանում ներկայացուցչության բացմանը: