Չինաստանը չի պատրաստվում կտրուկ կրճատել ԱՄՆ–ի պարտքային գործիքների շուկայում ներդրումները։ Այս մասին հայտարարել է Չինաստանի Արժեքավոր թղթերի վերհսկման կոմիտեի ղեկավարի տեղակալ Ֆան Սինխայը, հաղորդում է «ՐԻԱ Նովոստի» գործակալությունը։
«Չինաստանը խնայողությունների նորմայի բավականին բարձր աստիճան ունի, ընդ որում Չինաստանը նաև մշտապես ներդրումներ է կատարում օտարերկրյա շուկաներում, սակայն ամերիկյան պարտքը շարունակում է կատարյալ ընտրություն մնալ։ Լինելով ամերիկյան պարտքի խոշորագույն ներդրող, ես չեմ կարծում, որ Չինաստանը կարող է կտրուկ կրճատել ԱՄՆ պետական պարտքում ներդրումները», -Դավոսում համաժողովի ժամանակ ասել է Ֆան Սինխայը, մեջբերում են չինական լրատվամիջոցները։
Ըստ պաշտոնյայի՝ ներկայիս տարաձայնությունները չեն անդրադառնա ամերիկյան պետական պարտքը գնելու՝ Չինաստանի կառավարության հետաքրքրության վրա։