Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը կանանց մենասահքում նվաճել է ազատ ծրագրով հանդես գալու իրավունք, հաղորդում է NEWS.am Sport-ը:
Կարճ ծրագրում հայ մարզուհին ցույց է տվել 21-րդ արդյունքը: Եզրափակիչ են դուրս գալիս առաջին 24 տեղերը զբաղեցրած մարզուհիները: Առաջնությանը մասնակցում էր 36 գեղասահորդուհի: Ազատ ծրագիրը հունվարի 25-ին է:
Հիշեցնենք, որ Անաստասիա Գալուստյանը 2017թ. հոկտեմբերին հայտարարել էր ժամանակավոր դադար վերցնելու մասին եւ կարիերան վերսկսեց 2018թ. հոկտեմբերին Մինսկում տեղի ունեցած մրցաշարում:
Հավելենք, որ տղամարդկանց մենասահքում Հայաստանը կներկայացնի Սլավիկ Հայրապետյանը: Կարճ ծրագիրը տեղի կունենա հունվարի 24-ին: