Վրացահայ հաղորդավար և պրոդյուսեր Թինա Կանդելակին Դավոսի ֆորումի կուլուարներում զրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որի ընթացքում հայերենով հայտնել է, որ իր մայրը հայ է։ Կանդելակին տեսանյութը հրապարակել է Instagram–ի իր էջում, հաղորդում է Սպուտնիկ Արմենիան:
«Գիտե՞ք, մամեն հայ է», – Փաշինյանին ասել է հայտնի հաղորդավարը։ Փաշինյանը ժպտալով պատասխանել է, որ գիտի, և որ Հայաստանում բոլորը գիտեն այդ մասին։
Հայաստանի վարչապետն այդ պահին զրուցելիս է եղել վրացի գործարար Դավիթ Յակոբաշվիլու հետ, և Թինան որոշել է նույն հարցը նրան տալ։
«Դուք գիտե՞ք, որ մայրս հայ է», – արդեն վրացերենով հարցրել է Կանդելակին Յակոբաշվիլուն։
Ինչպես պարզվել է, նա չի իմացել։
Թինան զարմացել է: