Մեծ Բրիտանիայի` Եվրամիությունից դուրս գալու հարցի՝ Brexit-ի պատճառով երկրում ստեղծված ճգնաժամի ֆոնին Էլիզաբեթ II թագուհին իր Սուրբ ծննդյան ուղերձում անդրադարձել է նաև այս խնդրին՝ նշելով, որ «յուրաքանչյուր սերունդ նոր մարտահրավերների և հնարավորությունների է առնչվում»:
Չնայած թագուհին բացահայտ չի խոսել Brexit-ի մասին, սակայն բրիտանական առաջատար պարբերականները ուղերձը ընկալել են հենց այս համատեքստում:
«Ժամանակակից աշխարհում նոր պատասխաններ փնտրելիս ես, օրինակ, գերադասում եմ փորձված մեթոդներին դիմել, որոնք են՝ ուրիշների մասին լավ արտահայտվելը, տարբեր տեսակետները հարգելը և ընդհանուր հայտարարի գալու համար համախմբվելը՝ աչքի առաջ միշտ ավելի մեծ պատկերն ունենալով»,- ասել է Մեծ Բրիտանիայի 92-ամյա միապետը: