Հունաստանի խորհրդարանը հավանություն է տվել նախկին հարավսլավական Մակեդոնիայի Հանրապետությունը Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն վերանվանելու վերաբերյալ Սկոպիեի հետ Աթենքի համաձայնագրին: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը` այս մասին են վկայում քվեարկության արդյունքները, որը կայացել է հունվարի 25-ին երկրի գլխավոր օրենսդիր մարմնում եռօրյա բանավեճերի ավարտից հետո:
Համաձայնագրին հավանություն տալու օգտին քվեարկել է 300-տեղանոց խորհրդարանի 153 պատգամավոր, 146-ը դեմ է արտահայտվել, մեկը ձեռնպահ է մնացել:
Նշենք, որ համաձայնագիրը նախատեսում է Մակեդոնիայի Հանրապետության վերանվանումը Հյուսիսային Մակեդոնայի Հանրապետություն: Երկու երկրների խորհրդարանականների կողմից համաձայնագրի վավերացումը Սկոպիեի համար ճանապարհ է բացում դեպի ՆԱՏՕ և Եվրոպական Միություն: