Արցախին բանակցային կողմ դարձնելը մեզ համար պրագմատիկ խնդիր է: Այս մասին, այսօր՝ հունվարի 28-ին, Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Ըստ նրա՝ այդ հարցը քննարկվել է նաև Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպումների ժամանակ, փոխանցում է news.am-ը:
«Դա հետևողական աշխատանք է, նաև պրակտիկ կիրառական հարց է: Եթե ամեն բան միանգամից չի լինում, դա չի նշանակում, որ մոռացանք, անցանք։ Սա մեր համար շատ կոնկրետ պրակտիկ խնդիր է, որպեսզի ավելի գործնական և իրատեսական լինի բանակցային գործընթացում պրոգրեսը»։