Այսօր՝ հունվարի 29-ին Միացյալ Թագավորության խորհրդարանականները քննարկելու են Եվրոպական Միությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին օրինագծում մի շարք փոփոխություններ, որոնցով կորոշվի Լոնդոնի և Բրյուսելի "ապահարզանի" ինչպիսին լինելը: Փոփոխություններից մեկը պահանջում է բացառել կոշտ Brexit-ը: Վարչապետ Թերեզա Մեյը հրապարակայնորեն մերժում է նման տարբերակը՝ չնայած իր կաբինետի մի շարք անդամներ կողմ են խնդրի նման դրվածքին:
ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը նշանակված է մարտի 29-ին, սակայն բրիտանական խորհրդարանն անցյալ շաբաթ արդեն իսկ դեմ է քվեարկել Brexit-ի մասին համաձայնագրին: Մինչ մարտի 29-ը մնացել է ուղիղ 2 ամիս, սակայն խորհրդարանը դեռևս հրաժարվում է կանաչ լույս վառել «ապահարզանի» պայմանների իրականացման համաձայնագրին, որը համաձայնեցվել էր 2018թ. Թերեզա Մեյի կառավարության և ԵՄ միջև: