ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդունել է ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ երկրի դրության մասին Կոնգրեսում ամենամյա ելույթի հրավերը: Այս մասին ասվում է Փելոսիին հղված Թրամփի պաշտոնական նամակում, որը տարածել է Սպիտակ տունը:
Ուղերձի օրը նշված է փետրվարի 5-ը:
Հիշեցնենք, Փելոսին հրաժարվել էր ավանդական ուղերձի օր նշանակել հունվարի 29-ին` մինչև բյուջետային ճգնաժամի ավարտը:
Հունվարի 26-ին, Թրամփը համաձայնել է դեմոկրատների պահանջի հետ և օրինագիծ է ստորագրել բյուջետային միջոցներ հատկացնելու ու կառավարության ֆինանսավորումը մինչև փետրվարի 15-ը վերականգնելու մասին: