ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբի գրասենյակն առաջարկել է Վաշինգտոնում թուրք դեսպանի պաշտոնական նստավայրի փողոցը, որտեղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահները դաժանաբար ծեծել էին խաղաղ ցուցարարներին, այդ թվում՝ հայերի, վերանվանել հայտնի իրավապաշտպան, Օսմանյան կայսրությունում ԱՄՆ վերջին դեսպան, Հայոց ցեղասպանության ականատես Հենրի Մորգենթաուի պատվին: Այս մասին ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը գրել է ֆեյսբուքյան իր էջում:
Հիշեցնենք, որ 2017թ.-ին Էրդողանի թիկնազորի անդամները դաժան ծեծի էին ենթարկել Վաշինգտոնում թուրքական դեսպանատան մոտ խաղաղ ցույց իրականացնող հայ, ամերիկացի և քուրդ քաղաքացիներին: