Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը վշտացած է Բաքվի հերթական ռազմատենչ հայտարարություններից, հայտնում է News.am-ը:
Հիշեցնենք, որ չնայած կողմերի և միջնորդների՝ վստահության մթնոլորտի ստեղծման անհրաժեշտության և պատրաստակամության մասին բազմակի հավաստիացումներին՝ ադրբեջանական կողմը՝ ի դեմս տարբեր աստիճանի պաշտոնյաների և ԶԼՄ-ի, շարունակում է հայատյաց քաղաքականությունը: Նախօրերին հերթական սպառնացող հայտարարությամբ հանդես եկավ նախագահ Ալիևը:
Հունվարի 29-ին ասուլիսի ժամանակ, մենկաբանելով այս հանգամանքը, Մնացականյանը նշեց, որ նման վարքագիծը չի կարելի ողջունելու արժանի համարել:
«Շատ ցավալի է: Մեր դիրքորոշումը հայտնի է՝ մենք խաղաղ լուծում ենք ցանկանում: Գործընթացի առաջընթացի համար համապատասխան միջավայր է պետք», - ընդգծեց նախարարը:
Միևնույն ժամանակ, նա նկատեց, որ ճոռոմ հայտարարությունները հնարավորությունները չեն ավելացնում:
«Մեր դիրքորոշումը հայտնի է: Կարգավիճակը որոշում է ԼՂ ժողովուրդը: Կարիք չկա ասելու, թե որքան վճռական ենք մենք և մտադիր ենք պաշտպանել ինչպես Արցախը, այնպես էլ Հայաստանը: Մենք գիտենք մեր հնարավորությունները պաշտպանության և վնասի պատճառման հարցերում», - ասաց Մնացականյանը: