Կանխատեսվում է շատ տաք փետրվար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի ղեկավար Գագիկ Սուրենյանը։
«Կանխատեսվում է շատ տաք փետրվար։ Օդի ամսական միջին ջերմաստիճանը բոլոր մարզերում կլիմայական նորմայից բարձր կլինի 3-4 աստիճանով, տեղումների քանակը սպասվում է նորմայի սահմաններում»,– հայտնում է Սուրենյանը։