ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Դեն Քոութսը կարծում է, որ Ռուսաստանը կարող է ներքաշվել լայնածավալ ռազմական ղարաբաղյան հակամարտության մեջ: Այս մասին ասվում է ԱՄՆ հետախուզական հանրակցության կողմից պատրաստված գլոբալ սպառնալիքների մասին զեկույցում, հայտնում է News.am-ը:
«Լեռնային Ղարաբաղի պատճառով Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը մնում է պոտենցիալ աղբյուր` լայնածավալ ռազմական հակամարտության առաջացման համար, որի մեջ կարող է ներքաշվել Ռուսաստանը»: