ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները, հայտնում է News.am-ը:
«Այսօր ես խոսել եմ Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ: Մենք քննարկել են փոխադարձ շահերի մի շարք հարցեր՝ ներառյալ էներգետիկ անվտանգությունը, անվտանգության ոլորտում համագործակցությունը եւ ԱՄՆ աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- նշել է Բոլթոնը իր Twitter-յան էջում: