Բրիտանացի խորհրդարանականները հունվարի 29-ին հայտնել են իրենց կարծիքը Brexit-ի հետ կապված մի շարք հարցերի վերաբերյալ` վարչապետ Թերեզա Մեյին տալով ԵՄ հետ բանակցությունների հերթական փուլի համար հստակ ծրագիր, հայտնում է РИА Новости-ն:
Պատգամավորները հաստատել են, որ ներկայիս տեսքով համաձայնագրին չեն աջակցում, դեմ են առանց գործարքի ԵՄ լքելուն, ինչպես նաև ցանկանում են Հյուսիսային Իռլանդիայի հետ կապված պայմանների փոփոխություն:
Հիշեցնենք, երկու շաբաթ առաջ Մեյի ներկայացրած Brexit-ի համաձայնագիրը տապալվեց խորհրդարանում: Ընդ որում, այդ համաձայնագիրը քննադատում են ինչպես կոշտ Brexit-ի կողմնակիցները, այնպես էլ նրանք, ովքեր հանդես էին գալիս ԵՄ անդամակցության վերաբերյալ երկրորդ անգամ հանրաքվե անելու օգտին: