ԱՄՆ-ում լույս է տեսել «Հայոց ցեղասպանություն. սկիզբ և հետևանքներ» երկհատորյակը, որում ներկայացված են Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածների մասին ամերիկյան հեղինակավոր «The New York Times» պարբերականի հրապարակումները` սկսած 19-րդ դարի վերջից:
Աշխատությունը հեղինակել են հետազոտող Արա Քեթիբյանը և Մխիթարյան միաբանության անդամ, վարդապետ Վահան Օհանյանը: Գրքերի վրա աշխատանքը տևել է 12 տարի:
Ներկայում նախագծի հեղինակներն աշխատում են համանման գրքի վրա, որը կներառի «The Boston Daily Globe», «The Chicago Tribune», «The Los Angeles Times», «The Washington Post» և այլ թերթերում 20-րդ դարի սկզբին հրապարակված տեղեկատվական նյութերը և հոդվածները: